Այս էջը հաստատված է
էն սագերը՝
— Չըր-ճըշ, չըր-ճըշ...
էն ձագերը՝
— Չուր ճուր, չուր ճուր...
Սագ ու սագիկ որ ասեցին,
Չուր-ճուր, չուր-ճուր
Իսկույն ելան ու վազեցին՝
Դեպի ջուր, գետի ջուր...
Ջրի համար
Սագ ու սագիկ մի խաղալիք,
Սագի համար
Ջուր ու ալիք զվարճալիք։
Ջուր ու ալիք
Կոհակ-կոհակ սողում են,
Սագ ու սագիկ
Արագ-արագ լողում են։
Լող են տալի,
Սող են տալի,
Գլուխկոնծի
Ջուրը մտնում,
Ջրի միջի
Ճիճուն գտնում
Ուտո՜ւմ, ուտո՜ւմ,
էլի մտնում,
էլի գտնում,
էլի ուտում...
Մեկ էլ՝ հանկարծ,
Այ քեզ փորձանք...
Մի ծագ ընկած
Մի մեծ հորձանք՝
Գնաց-գնաց