Այս էջը հաստատված է
Մի կողմը գնում,
Որը բարկացած
Առաջ է գալի,
Ընկերին հանկարծ
Հարու է տալի.
Ոմանք էլ կանգնած
Մեկ-մեկու դիմաց
Ղոչին են խփում՝
Ուժները փորձում։
Էն մեկն էլ հրեն՝
Կետ առել փախչում...
Արոտը թողել՝
Դարերն է թռչում...
Ու ամբողջ օրը՝
էսպես բոլորը՝
Մեկ խոտ են ուտում,
Շանը հետ թռչկոտում։
Էն մեր մոզին, Մարալ մոզին,
Խեղճը մնաց որբ-անտեր,
Նրա մորը թոկը պոզին
Քաշեց, տարավ պարտքատեր։
— Ես ձեզ մատաղ, ա՜յ իմ բալեք,
Դո՛ւք որ ունեք հերն ու մեր,
Թող չորսի տեղ հինգը ըլեք,
Մոզին լինի ձեզ ախպեր...
Ամեն օր դուք փոխար-փոխար
Հանդը տարեք, արածի,
Շուտ մեծանա, որ մեզ համար
Եզը դառնա՝ նա լծի։
Եզը դառնա, գութան լծենք,