Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿԻՆ

Արշալույսի լուսաշաղախ
Շողն ես դու,
Որ գալիս է ու աչքերս
Բաց անում.
Առավոտվա բյուրեղացած
Ցողն ես դու,
Որ գալիս է ու երեսս
Թաց անում...
էն շնկշնկան հով ու զովի
Հևքն ես դու,
Որ գալիս է ու երեսիս
Զարնվում.
էն ճճկան թռչունների
Թևն ես դու,
Որ էնքան էլ հեշտությամբ չի
Բռնվում...


ԻԼԻԿ
Թելիկ-մելիկ
Իմ իլիկ,
Ծերդ բիզ ու սլուլիկ,
Թմբուզդ կող
Ու կլոր,
Շալկած թելդ միշտ ոլոր։
Մնում ես դու ճերմակ կազ,
Հանում ես խիստ բարակ մազ,
Մանի, մանոցիդ մատաղ,
Ճարպիկ բանոցիդ մատաղ,
Մանղ մանի, թել արա,
Կոտրած սրտիս մել արա։