5
* * *
Չունի և պարսից արքան Որքան պոետն անտուն, Այնքան գանձ ու խնդում Չունի և պարսից արքան։ Հարուստ է պոետն այնքան Երկրի, մթին բանտում... Չունի և պարսից արքան Որքան պոետն անտուն...