Դ
10
***
Հրով արթնացած սիրտս, Սիրտս բացված հրավարդ. Լի՛ց քո կրակը զվարթ Հրով արթնացած սիրտս։ Քո դեմ երկյուղած սիրտս Կիզիր, որսկան հըպարտ, Հրով արթնացած սիրտըս, Սիրտս բացված հրավարդ:
1917