Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[«ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՏՅՈՒՆՆԵՐ»-Ի 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ]

Այս գրքում ժողովված բանաստեղծությունները մասամբ տպագրված են եղել զանազան ժամանակ այլ և այլ պարբերականներում, մասամբ լույս են տեսնում առաջին անգամ։


Ներկա հատորը կազմելիս ավելորդ չհամարեցի «Մթնշաղի անուրջներ» վերնագրի տակ հրատարակված գրքույկը մտցնել այստեղ՝ աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այդ գիրքը արդեն սպառված է և, որ գլխավորն է, այն ներքին սերտ կապակցությունը, որով միացած են «Մթնշաղի անուրջներ»-ը այս գրքում ամփոփված հետագա գրվածների հետ,— մի հանգամանք, որ անշուշտ չի վրիպելու ուշադիր ընթերցողի աչքից։


Սակայն արտատպելով «Մթնշաղի անուրջներ»-ը ես հնարավոր չհամարեցի զետեղելու այստեղ այդ գրքի մի քանի էջերը,որոնք ոչ մի կերպ չեն կարող գոհացնել իմ պահանջները և գեղարվեստական ըմբռնումը և միևնույն ժամանակ սերտ կապ չունեն մյուս գրվածների հետ, այնպես որ կարող էին դուրս հանվել գրքից առանց խախտելու նրա ամբողջական հյուսվածքը։


Գուցե ավելորդ չէ հիշատակել և այն, որ գրքիս առաջին մասում զետեվված բանաստեղծությունների այս հրատարակության մեջ մտցրել եմ մի քանի աննշան ուղղումներ և ավելացրել եմ մի շարք նոր էջեր, որ այլ և այլ պատճառներով չէին մտել նախկին հրատարակության մեջ։ Պետք է, սակայն, նկատել, որ վերը հիշած