Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ, դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել․
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երդերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգիր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։
Վերամշակումից հետո «հիվանդ» վերնագրով մուծվել է Մթնշաղի անուրջներ»։
2 Նստիր մահճիս մոտ և տխուր երգիր —
3 և 10 մազերըդ փռիր դժգունած դեմքիս,
4 Մեղմիվ փայփայիր սիրտըս տարագիր։
5 Օտար դաշտերի դանդաղ մշուշում
6 Տխուր լռության ծածկոցն է իջել.—
8 Մի քնքույշ երգ է իմ հոգում մնջել.
9 Քո պայծառ գահից անմրմունջ իջիր
12 Չեղածի հուշով ամոքիր հոգիս...
Այնուհետև այս բանաստեղծության «Հուշարար»-ի տարբերակը, իբրև առանձին և նոր բանաստեղծություն, մուծված է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Սևագրություններ» բաժինը (էջ 316) «Բ. Բ.-ին» վերնագրով և «Երկերի ժողովածու»-ի (Երևան, էջ 82) ու «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության (էջ 84) «Մթնշաղի անուրջներ» շարքը առանց վերնագրի։
42 «Չարտասանված տխուր խոսքեր» (էջ 66)
5 Խենթ հուզումի խելա՜ռ խոսքեր
6 Պաղ մարդոցից խորունկ թաղված
8 Հոգուս երկնում մթնշաղվա՜ծ,
13 Չարտասանված սիրո խոսքեր,
14 Դուք չեք մեռել ու չեք մեռնի,—
15 Դուք ապրում եք, սիրո խոսքե՜ր,
0. Անոփյանի ժառանգներից Գրական թանգարանի ստացած երեք գործերից
մեկն էլ այս բանաստեղծության մի ինքնագիրն է «Չարտասանված խոսքեր» վերնագրով։ Մենք արդեն ունենք այս բանաստեղծության երեք տարբերակ («Մթնշաղի անուրջներ»֊ի, «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորի և այս)։ Ընդ որում նոր ձեռք բերած տարբերակը գրված է ավելի վաղ, քան «»Մթնշաղի անուրջներ»-ինը։