Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվականից կյանքի հախուռն ընթացքն ու նոր հանրակարգի կառուցման ռոմանտիկան իրենց հորձանուտի մեջ էին առել լենինյան Գվարդիայի աննկուն զինվորին և հայկական գործերի կոմիսարի փոխանորդն ու Լենինի ստորագրած փաստաթղթերով դիվանագիտակ ու պետական կարևոր գործեր որոշող Տերյանը շատ քիչ ժամանակ ուներ գրական գործունեության համար։ Նախավերջին անգամ նա իր բանաստեղծությունները տպագրության է տվեք 1917 թվականին («Գեղարվեստ», 1917, N 6 «Գրական ֊գեղարվեստական ալմանախ», 1917, N 2,3 — 4: «Գործ», 1917, N — 6):

Շահումյանին նվիրված համարը չէր կարելի ուշացնել, իսկ նրա մասին գրած «Կանցնեն դարեր».ը տակավին պատրաստ չէր, չէր բավարարում նրբաճաշակ ու խստապահանջ արվեստագետին և, այդ բանաստեղծությունը պահելով իր թղթերում՝ վերամշակելու համար՝ Տերյանը Շահումյանին նվիրում է իր մինչ այդ գրած գործերից մեկը՝ « Գազե լ»-ը։

Այդ հաստատվում է նաև շատ հիմնավոր մի փաստով. «Հ. II Բ-ում» «Գազել»֊ը անվերնագիր է և չի նշված, թե նվիրված է Շահումյանին (վերնագիրը և ընծայականը հավանորեն գրվել են Շահումյանին նվիրված թերթի հատուկ համարի հրատարակության ժամանակ)։

«Գազել»-ը վերջին բանաստեղծությունն է, որ Տերյանը ինքն է տվել տպագրության:

Այսպիսով, Շահումյանի մասին Տերյանի գրած բանաստեղծությունը «Կանցնեն դարեր»-ն է։ «Գազել»-ը նվիրված է Շահումյանին և ոչ թե նրա մասին էլ Այդ բանաստեղծության վերնագիրը ոչ թե «Գազել խնդության» է, այլ «Գազել»։

Ինքնագրում.

4 Խինդդ տենդոտ, սերըդ վահան պահիր վառ։ 8 Սիրտրըդ բորբոք—Վարդըդ վառման պահիր վառ։ «Գազել»֊ի մասին հանգամանորեն տե՛ս մեր «Անհրաժեշտ ճշտում» հոդվածում («Գրական թերթ», 1959, № 36, 4 սեպտեմբերի)։

5 «Չունի և պարսից արքան» (էջ 219)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 49) «Տրիոլետներ» խորագրի տակ՝ իբրև 9-րդ տրիոլետներ։ Տերյանը մուծել է «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորի այս շարքը՝ իբրև ոչ տրիոլետ։ Աննա Հովհաննիսյանը մեզ հայտնել է, որ բանաստեղծությունը նվիրված է իր հորը՝ բանաստեղծ Հ. Հովհաննիսյանին։

6 «Քնքուշ դու, լուսե աղջիկ ես» (էջ 220)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, N 5 — 6 (Ա մաս. էջ 85) «Մի փոքրիկ աղջկա ալբոմի համար» վերնագրով.

1 Դու փոքրիկ, պայծառ աղջիկ ես, 2 Դու արտուտ, ոսկե թռչնակ ես.— 10 Մաքուր դու, ձյունե հասմիկ ես.