Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է առաջին գրչափորձերը զավեշտական բնավորություն ունեին»։ Պոետի այդ հակումը, ահա, դրսևորվել է «Կատվի դրախտ»-ում։

1 «Ո՞վ կարող է շըսիրել Ձեզ» (էջ 255)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 5—6 (Ա մաս, էջ 86) «Կատվի դրախտ» շարքից» խորագրի տակ։ 12 Եվ չերգել Ձեզ, о տիկին..․

Ինչպես պատմում է Մ. Շահխաթունին, Տերյանի ընկեր Լ. Քալանթարը աոաջարկել է գրել մի բանաստեղծություն, որի մեջ կրկնվի «օ, տիկին» արտահայտությունը։ Այս փաստը պարզում է բանաստեղծության հղացման հանգամանքը։

2 «Այս երեկո կրկին Դուք» (էջ 256)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 5—6 (Ա մաս, էջ 86) «Կատվի դրախտ» շարքից» խորագրի տակ։

7 Ինձ թվացիք Դուք այնպես 11 Երբ գիշերն էր նայում ներս 12 Ցուրտ ու մթագին,

ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈԻՐՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս բաժնում դրել ենք այն բանաստեղծությունները, որ ա) ինքը Տերյանն է տվել տպագրության՝ չդնելով որևէ շարքում․ բ) տարբեր Ժամանակներում դնելով այս կամ այն շարքում՝ հետագայում, վերահրատարակելիս կամ ժողովածուներ կազմելիս, հանել է շարքերից (օրինակ, «Մթնշաղի անուրջներ»-ից հանած 6 բանաստեղծությունը) կամ էլ հանելով մի շարքից չի նշել (գուցե նշել է, բայց թղթերը մեզ չեն հասել) թե որ շարքը պետք է մուծեր (օրինակ, «Արարատին»-ը )։

Այս բաժնում ենք դրել նաև «Քաղաք» բանաստեղծությունը, որը թեև տպագրվել է 1908 թ. «Քաղաքի երդեր»-ի ցիկլից» խորագրի տակ, սակայն հետագայում Տերյանը այդպիսի շարք չստեղծեց, ինչպես և այդ գործը չմուծեց իր բանաստեղծությունների Ժողովածուները։

1 Կյանքի որբերը (էջ 259)

Առաջին անգամ տպագրվել է «Ընկեր», 1906, № 9 (18 մարտի, էջ 68), Վահան Շվին ստորագրությամբ։ Տերյանը «Կյանքի որբերը» ու այս բաժնի № 2 («Կոշմարը») և № 3 («Հոկտեմբերին») բանաստեղծությունները չի մուծել ինչպես «Մթնշաղի անուրջներ»-ը, այնպես էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը։