Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7, 8, 9, 10 Սոնետ (էջ 265), «Ես սիրում եմ քn մեղավոր աչքերը խոր» (էջ 266) երգ (էջ 267), «Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը նեղ...» (էջ 268)։ Աոաջին անգամ տպագրվել են «Մթնշաղի անուրջներ»-ում (էջ 62,74, 75, 79)։ Չեն մուծվել «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատոր։

11 Սիրելի Պաոլո Մակինցյանին (էջ 269)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ»,» №5 (1913, էջ 90) «Սիրելի Պաոլո Մակինցյանին» վերնագրով։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

5 Եվ նոքա որ սիրեցին սիրտս նրանց չտվի 9 Ձմեռ իջավ իմ գլխին — ցո՛ւրտ և ճերմա՛կ և անդորր 1914-ի աշնանը Ն. Թումանյանին ուղարկած նամակում Տերյանը գրել է.

«Եվ նոքա, ում սիրեցի, իմ սիրով ու խենթությամբ Արբեցին ու մոռացան — ու ինձ ոչինչ չմնաց,

ցիտում եմ «Գեղարվեստ»-ի վերջին համարում (5—Վ. Պ.) տպված իմ բանաստեղծությունից»։

Համեմատությունը ցույց տվեց, որ այս մեջբերման առաջին տողը տարբեր է «Գեղարվեստ»-ում տպագրվածից։

«Գեղարվեստ»-ում.

Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ Ապա տպագրվել է «Հայաստանի կոոպերացիա», 1920, № 13 (15 հուլիսի, էջ 519—520) առանց վերնագրի և ուրիշ բանաստեղծությունների հետ, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Այս բանաստեղծությունները առաջին անգամ լույս են տեսնում մեր պարբերականում»։ «Հայաստանի կոոպերացիա»-ում. 1 Օրերն եկան ու անցան — և ինձ ոչինչ չըմնաց. 2 Հուրե՜ր, հուրե՜ր, ծիածան — և ինձ ոչինչ չըմնաց։ 4 Հողմով տարված հեռացան — և ինձ ոչինչ չըմնաց։ 5 Եվ նոցա, որ սիրեցի, սիրտս նրանց չտվի — 6 Խոցեցին ու հեռացան — և ինձ ոչինչ չմնաց։ 7 Եվ նոքա, որ սիրեցին, իմ սիրով ու խենթությամբ 8 Հարբեցին ու մոռացան — և ինձ ոչինչ չմնաց։ 9 Ձմեռն իջավ իմ գլխին ցուրտ և ճերմակ և անդորր — «Պաոլոին» վերնագրի փոխարեն, որ դրել է «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ հատորի կազմողը, պահում ենք Տերյանի դրած «Սիրելի Պաոլո Մակինցյանին» վերնագիրը։

12 «Դարձյա իջավ գիշեր, դարձյալ — ու կրկին» (էջ 270)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», N 5 (1813, էջ 91) «Սրպես շյուղը եղեգի» վերնագրով։ 3 Եվ դարձյալ դու շփոթմունքով ցավագին