52
ԱՂՈԹՔ
Քո պայծառ գահի անհաս բարձունքից Մի մերժիր սրտիս աղոթքը անբիծ... ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար, — Իմ ցնորք, նորից քեզ եմ կանչում. Մոռացա ուղիներըս պայձառ, Իմ սրտում դառը մութն է շնչում։ Դու անմութ աշխարհում ես ապրում, Հիշի՛ր դու խավարում տանջվողին, Քո սրտում արևներ են վառվում, Արևիր սև կյանքիս մութ ուղին։ Հավիտյան ինձ քո սերն է այրում, Դու լուսե՜ղ... Ինձ խավարն է ճնշում, Ես մեռնում եմ այս մութ վիհերում... Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...
1904-1905