Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

95

Այս հին ու նոր գրքերի վրա կորացած,
Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր,
Եվ այս մեռած մարդոց մեջ՝ սիրտս կուրացած
Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր…
Ես արևը չտեսա խուցիս մեջ մթին,
Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան:
Քո ծիծաղը կարկաչուն հնչեց մի սիտին,
Եկրա՜ր, եկա՜ր որպես երգ պայծառ մայիսյան…
Տես ինչտե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
Խոսքերից այս իմաստուն, գիտուներից բյուր:
Ժպտա, անգի՛ն, ժըպիտըդ խոր գրքերից խոր,
Խընդությունըդ ամոքիչ, զրույցըդ աղբյուր…
Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
Քան գիտուններն այս խոժոռ, գրքերն այն մթին:
Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
Քան և՛ Վոլֆը, և՛ Բոպպը, և՛ Հումբոլդտը միասին…


1913