Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

102

Ափսոս չէ՞,Մարգո այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թոխել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»—
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն…

Արդեն քնած է Մարգո, նայիր,
Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա—
Ես քո գերին եմ— հրամայիր,
Արդեն քնած է, Մարգո, նայիր…

Ախ,կանցնի,Մարգո, այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ,
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն,
Ախ, կանցնի, Մարգո, այս երեկոն…