Որքան բոցեր, վարդեր վառման, Խնդություններ անդարձ կորած, Որքան սերեր, որքան գարնան Քնքշություններ դարձան երազ: Որքան, որքան մարգարտակուռ Երգեր, խոսքեր ոսկեհնչյուն, Ըղձեր, ըղձեր շուշան մաքուր Դեռ լրացված դարձան աճյուն…