Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշուն:

Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Երկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ—ողջո՜ւյն.
Օ՜, հարազա՜տ, սիրա՜ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…