11
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՆՎԱՐԴԻՆ
Ա
Սրտիս հուշերը բարի են դեռ Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ, Որ մայիսին այս դառն ու անվարդ Սրտիս հուշերը բարի են դեռ: Թեև իջնում է հոգուս ըստվեր Եվ չեմ սպասում գալիքից վարդ, Սրտիս հուշերը բարի են դեռ Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ:
2 Վահան Տերյան, հ. II