Մայրս ուներ ձեռներ բարակ,
Մոմե մատներ երկար ու նուրբ,
Մեղմ աչքերում գգվող կրակ,
Այնպես բարի և այնքան սուրբ.
Աշխատավոր անդուլ և ժիր
Պահել էր նա հոգին զվարթ,
Սիրտը քնքուշ սիրով արբշիռ,
Արցունքն առատ և անաղարտ.
Երգե ուներ պարզամիտ, բայց ջերմ
Խոսք ու հեքիաթ հազար ու բյուր