Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
25
Կանչում էի խենթ կարտով՝ դու չեկար.
Մշուշապատ ուղիներում՝ ես մենակ,
Աչքերս կույր և քայլերը իմ տկար:
Հեռուներում չար աղմուկն է ծիծաղում,
Իմ սրտի մեջ տրտմություն է անամոք,
Տաք արցունքը աչքերիցս չի մաղում:
Մարդ չըտեսավ տառապանքը իմ տկար,
Անհաս մեռան աղմուկ, արև ու նվագ,
Կանչում էին խենթ կարոտով՝ դու չեկար:
|
|