Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
28
Ես գիտեմ մի աշխարհ, մի աշխարհ
Հոգեթով,
Ուր երազ֊հույզերի անուրջով
Եզերված,
Վարդերի, հասմիկի խնկավետ
Բույրերով
Ապրում է իմ սերը ակներով
Զարդարված։
Ես գիտեմ մի եդեմ, ծաղկազարդ
Մի պարտեզ,
Ուր կյանքն է երջանիկ, ուր չկըա
Հոգս ու ցավ.
Ուր գգվանքն է քնքուշ, անմարմին
Հովի պես,
Ուր համբույրն է անուշ, մեխակի
Թույնի պես։
Քեզ այնտեղ կը տանեմ իմ հոգու
Թևերով,
Քեզ այնտեղ կը տանեմ իմ պայծառ
Երազով,
Անուրջով կը շինեմ հեքիաթե
Պալատներ,
Կը նիրհենք, կարբենանք ձյունափայլ
Մեր սիրով։
|
|
1916, 23/V