Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30

Ուրախ օրերի, ճաճանչ օրերի
Շողերը ոսկի, հանգան ինձ համար,
Սիրո բերկրանքի, անուշ համբույրի
Հույզերը մանուկ, մեռան ինձ համար։

Երբեմն այնպե՜ս հոգնած եմ զգում,
Որ տանջվելու էլ ուժ չեմ ունենում.
Էլ ոչ մտածմունք, ո՛չ ներկա, անցյալ…
Անթափանցելի խավար է տիրում…

Փակվում եմ իմ մութ խցում մեն—մենակ,
Ծաղկանց բույրերին իմ հոգին հյուսում.
Ու սրտիս անծայր, մութ անապատում
Իմ հույսի—հույզի կրակն է փայլում։

Եվ սարսափով լի խավար գիշերին
Նա շողշողում է ինչպես վառ աստղիկ,
Որ փոթորիկի սոսկալի ժամին
Ուղղորդ է լինում անղեկ նավերին.—
Իմ անղեկ սրտին…


1916, 24/V