Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՆԵՏ

33

Մահը հոգուս երբեք սարսափ չի բերում,
Քաղցր մոր պես թող գիրկն առնի հողը ինձ,
Միայն թե դու այս գեղեցիկ աշխարհում
Ինձ չմոռնաս, միշտ սիրաբար հիշես ինձ։

Թո՛ղ ամենքը ինձ մոռանան առհավետ,
Թո՛ղ ոչ մի մարդ ինձ կարոտով չսգա,
Գերեզմանըս թող չունենա արահետ,
Ու թող ոչ ոք գերեզմանիս մոտ չգա…

Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր
(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ),
Միայն թե դու իմ կարոտը քաշեիր,
Եվ հուսայիր, որ վերստին ես կգամ,
Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր
(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ)…