Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
35
Դու մի սիրիր ծաղիկները հողածին
Արյունոտ են ալ վարդերը, իմ անգին,
Չ՞է որ հողն է սնում նոցա ամենքին,—
Դաժան մարդիկ հողն արյուներով լվացին:
Մահու ցավ կա ծաղիկների թերթերում,
Մահու բույր կա շափրակներում արնառուն,
Այն աստղերը, որպես սերը երազում,
Երկնի ծաղկունք այն աստղերն եմ ես սիրում:
|
|
13 Վահան Տերյան, հ.II