Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
6
Գգվում է դեմքըս հողմը քնքուշ,
Ամպերում հանգավ հուրը կարմիր,
Եվ նորից ահա մեղմ ու անուշ
Իջավ երեկոն, փռվեց անծիր…
Չորս կողմից մութը պարզվում է ինձ
Գգվանքով մեղմ ու սիրափափագ.—
Վերջին վայելք իմ, վերջին իմ իղձ՝
Լինել հեռավո՜ր, լինել մենա՜կ…
|
|