ԲԵՄ`
Հանդիսասրահին կից մի մեծ պատշգամբ Հերովդի պալատում։ Զինվորները կանգնել են պատշգամբի վանդակապատին հենված։ Աջ կողը՝ մի մեծ սանդուղք։ Ձախ կողմը, բեմի խուրքում` մի ջրհոր, շոջապատված կանաչ, բրոնզյա պատով։ Լուսնի լույս։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ․ Որքան չքնա՜ղ է այս երեկո արքայադուստր Սալոմեն։ Հ
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ․ Նայեցեք լուսնին։ Որքան տարօրինակ տեսք ունի լուսնյակը։ Կարծես մի կին է, որ գերեզմանից է ելնում։ Մեռած կնոջ է նման։ Կարծես մեռել է որոնում նա։
ԵՐԻՏԱՍՐԴ ՍԻՐԻԱՑԻ․ Շատ տարօրինակ տեսք ունի։ Նա նման է մի փոքրիկ արքայադստեր, որ դեղին քող է ծածկում և որի ոտները արծաթից են: Կարծես նա մի արքայադուստր է, որի ոտները սպիտակ աղավնյակների են նման։ Կարծես նա պարում է։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ․ Նա նման է մեռած կնոջ։ Շատ դանդաղ է շարժվում։
Աղմուկ հանդիսասրահում
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ․ Որքան աղմկալի՜ է։ Ո՞վքեր են այդ գազանները, որ ոռնում են։
ԵՐԿՈՐԴ ԶԻՆՎՈՐ․ Հրեաները։ Նրանք։
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ․ Ինչո՞ւ են վիճում իրանց կրոնի մասին։
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ․ Չգիտեմ։ Նրանք միշտ այդպես են անում։