ԻՄ ԲԱԼԻԿԻՆ
Ա
17
Ես արդեն երբեք չեմ մոռանալու Աչերըդ անզոր և անօգնական, Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու Մեռնող թռչնակի թևերի նըման։ Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող Նմանությունն այն կիսաժպտալու, Մարմինըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ— Ես արդեն երբեք չեմ մոռանալու.․.