Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ինձ դուր է գալիս իմ դստեր արածը, և այժմ ես ուզում եմ այստեղ մնալ:

ՀԵՐՈՎԴ. Ա՜հ, ազգապիղծ կինն է խոսում: Գնա՛նք: Ես այլևս այստեղ մնալ չեմ ուզում: Գնա՛նք, ասում եմ ես քեզ: Ես համոզված եմ, որ դժբախտության պատահի: Մանասե՛, Իսախա՛ր, Օզիյա՛, ջահերը հանգցրե՛ք: Ես չեմ ուզում, որ առարկաներն ինձ նայեն: Հանգցրե՛ք ջահերը։ Թաքցրե՛ք լուսնյակը։ Թաքցրե՛ք աստղերը։ Թաքնվե՛նք մեր պալատում, Հերովդիադա։ Ես սկսում եմ վախենալ։

Ստրուկները հանգցնում են ջահերը։ Աստղերը չքանում են։ Մի մեծ, սև ամպ է անցնում լուսնի վրայով և բոլորովին ծածկում է նրան։ Բեմի վրա անթափանց խավար է իջնում։ Տետրարքն սկսում է սանդուղքով վեր բարձրանալ

ՍԱԼՈՄԵԻ ՁԱՅՆԸ․ Ա՜Հ, ես հանբուրեցի քո բերանը, Յոքանաան, ես համբուրեցի քո բերանը։ Դառնահամ են քո շրթունքները։ ՄԻ՞թե արյան համն է այդ։ Գուցե սիրո՞ համն է։ Ասում են, որ սերը, դառնահամ է։ Բայց ի՞նչ փույթ․․․ ի՜նչ փույթ․․․ես համբուրեցի քո բերանը Յոքանաան։ Ես համբուրեցի քո բերանը։

Լուսնի մի շող Սալոմեի վրա և լուսավորում նրան

ՀԵՐՈՎԴ (ետ է նայում և տեսնում է Սալոմեին)․ Սպանոցե՛ք այդ կնոջը։

Զինվորները հարձակվում են և իրանց վահաններավ ջախջախում են Սալոմեին․ դստերը Հերովդիադայի, արքայադստերը Հրեաստանի։