ԿՐԿՆԱԿԻ ՍԵՆՅԱԿ
Մի սենյակ, որ երազի է նման, մի իրոք հոգևոր սենյակ, որի անշարժ մթնոլորտը վարդի ու երկնի գույների խառնուրդով է ներկված:
Հոգիդ հեղգությամբ սուղվում է ցավի ու ցանկության բույրով լի այդ լոգարանը: Մթնշաղային մի բան, լապտավուն ու վարդավուն՝ ցանկասեր մի անուրջ է դա խավարում ժամին:
Կարասին ճապա՛ղ, ջլա՛տ, նվաղո՛ւն:
Կարծես երազում է կարասին: Կարծես բույսերի ու հանքերի նման քնաշրջիկ մի կյանք է վարում կարասին: Պաստառներն են խոսում համր մի լեզվով՝ նման երկնին ու ծաղիկներին, մայրամուտ արևներին նման:
Պատերի վրա գարշ արվեստի և ոչ մի հետք. երբ մաքուր երաօրին անխառն տպավորությանն ես անձնատուր՝ ամեն ավարտ արվեստ՝ հահոյություն է:
Այստեղ նրբորեն ներդաշնակվում են չափավոր լույսն ու քնքուշ մութը:
Մի մեղմ ու խոնավուտ անուշահոտություն է լողում մթնոլորտում, ուր նիրհող հոգիդ օրորում են ջերմոցի զգացումներ:
Լուսամուտի ու մահճի առաջ հորդահոս անձրևից նման մարմաշն է իջնում, նա ցած է թափվում ձյունեղեն ջրվեժի նման:
Եվ մահի վրա պառկած է Կուռքը, երազների թագուհին:
Բայց ինչպե՞ս է, որ այստեղ է նա: Ո՞վ է բերել նրան: Ո՞ր դյութական զորությունն է բազմացրել նրան հեշտանքի ու ցնորքի այս գահին:
ի՞նչ փույթ: Մի՞թե միևնույն չէ դա: Նա այստեղ է, և ես ճանաչեցի նրան: