Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գունագեղ գահիդ հյուսում ես հվետ
Սիրո խրթին ցանց, ով Աֆրոդիտա,
Դուստրդ Զևեսի, սիրտս թախծավետ
ամոքիր, գթա՛…

Հայտնվի՜ր … երբեմն իջար դու վերուստ՝
Թողած հայրենի պալատդ պայծառ,
Ունկնդիր անձկոտ ձայնին իմ հեռուստ՝
ներքև սլացար…

Նստել էիր դու կառքըդ ոսկեհուռ
Եվ փոթորկի պես բերում էր քեզ ցած
Լուսեղեն բարձից թևերով փրփուր
երամն աղավնյաց…

Կանգնեցիր իմ դեմ դու երնաժըպիտ
Եվ ինձ հարց տվիր, օ, երանելի.
«Սաֆո», ասացիր, «ահա ես», հոգիդ
ինչ ցավով է լի…