Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
8
Ցավի չար թևն է
Սրտիս վրա,
Նորից դառն օրն է
Ծագում ահա…
Ճրագիս հուրը
Հանգավ տրտում,
Եվ ո՞ւր է, ո՞ւր է
Սեր ու խնդում…
Կերթամ նորից ես
Ստրուկ հլու,
Զուր ջանքերիցս
Չարչարվելու.
Կըզարթնի նոր մի
Անսրտություն
Եվ ո՞ւր է սերն ու
Համբերություն…
|
|