արվեստի, գիտության և ժողովրդական տնտեսության, խմբագրությամբ Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Ե. Չուբարի, Պետական հրատարակչություն, Երևան, 1932։
Մոսկվայի ուսանողական շրջանում — Բանաստեղծությունը գրված է Տերյանի՝
Մոսկվայի համալսարանում սովորելու տարիներին, այսինքն 1908—1912 թթ.,
ԳԱԹ—Գրականության և արվեստի թանգարան։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս հրատարակության 1—ին և 2—րդ հատորներով ամբողջանում է Տերյանի մեջ հասած բանաստեղծությունների լիակատար ժողովածուն։ Դուրս չե՞ն մնացել արդյոք մեծ գրողի բանաստեղծություններից: Տպագրվածներից ո՛չ. անցյալ տասնամյակների ընթացքում տերյանագետների ջանքերով պարբերական մամուլի էջերից և ամենատարբեր կարգի ժողովածուներից հավաքվել են դրանք: Այլ է անտիպների վիճակը։ Ի՞նչ են պարզել տերյանագետների տասնամյակների պրպտումները, քանի՞ բանաստեղծություն է գրել Տերյանը։
«Երկերի ժողովածու»-ի չորս հատորներում (հաշված նաև ծանոթագրություններում դրվածները) տպագրված է 340 բանաստեղծություն։ Անցած շուրջ 45 տարիների ընթացքում այդ թիվը ավելացել է 70—ով։ Վերջերս պարզվեց, որ տակավին անհայտության մեջ են մնում Տերյանի մի քանի հարյուր բանաստեղծությունները (տե՛ս մեր «Որտե՞ղ են Տերյանի չորս հարյուր բանաստեղծությունները» հոդվածը. «Գարուն»,1971, № 10)։
Մեզ հայտնի են նաև ուրիշ, ցայսօր չհայտնաբերված, շատ անտիպ բանաստեղծություններ, որոնց ինքնագրերը Տերյանը հանձնել է առանձին անձանց ու խմբագրությունների (օրինակ՝ 9. Լևոնյանի վկայությունը մեծադիր թերթերի վրա» «կարմիր թանաքով դրած» տերյանական 12 ինքնագրերի մասին, որ պոետը կյանքի վերջին շրջանում տվել է իրեն «հետզհետե» տպագրելու)։ Կան նաև ժամանակակիցների գրավոր վկայություններ առանձին բանաստեղծությունների մասին, որոնց ինքնագրերը նույնպես տակավին չեն գտնվել։
Հարցը, սակայն, չի սպառվում սոսկ հաշվումներով, թվաբանությամբ։ Շատ են տարակարծությունները նաև մեզ հասած բանաստեղծությունների և ինքնագրերի շուրջը։ Տարածված կարծիք է, թե Տերյանը սևագրություններ չի պահել.
«Վահան Տերյանը գրում էր առանձին առանձին թերթիկների վրա,— վկայում է պոետի մտերիմ ընկեր և առաջին ու մեծավաստակ տերյանագետ Պ. Մակինցյանը։ — Ամեն անգամ, աչքի ածելով իր ձեռագիրները, եթե նա կանգ էր առնում որևէ գրվածի վրա ու փոփոխումներ մտցնում, անմիջապես այդ թերթիկը մաքուր արտադրում էր և, հինը պատռելով ու զամբյուղը նետելով, տեղը դնում էր նորը։ Այսպիսով նրա դարակում պահված ձեռագիրները միշտ մաքուր էին»
(«Երկերի ժողովածու», 3—րդ հատոր, էջ 269)։ Այս կարգի վկայությունները ևս պատճառ են դարձել, որ երբեմն Տերյանի ձեռագրով ինչ որ գտել հրատարակել են՝ նույն բանաստեղծության տարբերակները և սևագրությունները