Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30 «Կանգնել ես դու նրբահասակ» (էջ 36)

Առաջին անգամ տպագրվել է «Գր. գոհարներ»-ում «Կանգնել ես դու» վերնագրով (էջ 545)։ «Երկերի ժողովածու»֊ի 3֊րդ հատորում գրված է «Ոսկե շղթա շարքում (էջ 68)։

31 «Այնպես նազիկ, այնպես թեթև, այնպես օրոր» (էջ 37)

Առաջին անգամ տպագրվել է «Գր. գոհարներ»-ում «Այնպես նազիկ» վերնագրով (էջ 546)։

«Երկերի ժոզովածու»-ի 3-րդ հատորում (էջ 69) ինչպես և այլ շատ հրատարակություններում գրված է «Ոսկե շղթա» շարքում։

Թվում է վրիպակ է 2֊րդ տողի «փայլում ես»֊ը` հավանորեն «ք»-ի փոխարեն տպվել է «փ».

Այնպես նազիկ, այնպես թեթև, այնպես օրոր

Քայլում ես դու։

«Նազիկս, «թեթև» և «օրոր» «քայլել»֊ը ավելի բանաստեղծական է, քան «փայլել»֊ը։ «Գր. գոհարներ»-ից սխալը անցել է մյուս հրատարակությունները։

10-րդ տողի «խայթում ես»-ը «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում դարձել է «փայլում ես» և ապա անցել մյուս հրատարակությունները։ Տողի իմաստը ևս դեմ է «փայլում ես»֊ին.

Նայվածըդ տեգ, ժպիտըդ նետ, օ, խնայի՛ր,

Խայթում ես դու։

Տերյանի ընտրած տարբեր բառերից («քայլում ես», «փայլում ես», «նայում ես», «փայում ես», «խայթում ես», «դյութում ես», «սիրում ես», «այրում ես») զանազան հրատարակություններում մի «փայլում ես»֊ը դարձվել է չորս (նաև «քայլում ես»-ի, «փայում ես»֊ի, «խայթում ես»-ի փոխարեն)։ Տերյանը չէր կարող ամենատարբեր բաների համար նույն բառը գործածել և անհարկի կրկնություններ թույլ տալ։

32 Պաոլոյին (Թողած Երևանըդ սիրուն) (էջ 38)

Բանաստեղծությունը նվիրված է ընկերոջը` Պողոս (Պաոլո) Մակինցյանին: Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 3֊րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 70)։ Մի քանի հրատարակություններում տպագրվել է առանց վերնագրի։

Ասո — Պ. Մակինցյանն ասում է, որ Ասոն հայտնի դուդուկչի է եղել Երևանում, որի նվագը Տերյանը լսել է 1917 թ. սկզբին։ Ի դեպ, հասարակ և վաղուց հայտնի այս փաստը (չէ՞ որ Մակինցյանի այս ծանոթագրությունը հրատարակվել է 1923 թ.) աղմուկի առիթ է դարձրել «Հայրենիք»-ի (Բոստոն, 1951, № 11) հոդվածագիրը:

Ամսագրի գրախոսը հարցնում է «Երկերի ժողովածու»-ն (Երևան) հրատարակության պատրաստողներին. «Ո՜վ է Ասոն,— որ Երևանում լացացրել է իր «մեին»… և օրորել մեր բանաստեղծին»։ Ապա հետևում է խրատը, եթե խմբագիրներից մեկը (նշված է ազգանունը՝ անհասկանալի է այդ առանձնացումը)