Ու վառվեր հոգիս պարզ ու իմաստուն
Իմ վըրանի տակ սարերի գրկում:
Անկասկած է, որ հեղինակը ցանկացել է ասել սարերի գրկում գտնվող իր պարզ ու իմաստուն վրանի տակ վառվեր հոգին, սակայն «Գր. գոհարներ»-ի մեջ երրորդ տողի վերջին բառի վրա մի բութ է դրված և ստացվել է, թե Տերյանը ոչ թե իր վրանն է պարզ ու իմաստուն համարում, այլ իր հոգին:
37 «Հովիվներն այնտեղ կրակ են արել» (էջ 43)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 112) » Գրված է տրիոլետի ձևով:
38 «Հովիվներն ազատ հեռու սարերում» (էջ 44)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածոի» ֊ի 3-րդ հատորում (էջ 113):
8-րդ տողը (Կըրակ են անում — ձայնում են իրար…) «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում տպված է.
Կըրակ են անում—կանչում են իրար…
Բանաստեղծության ինքնագիրը միանգամայն մաքուր է ու այնտեղ չկա «կանչում են»։ Նախ` տրիոլետի պահանջով պետք է լիներ «ձայնում են», որովհետև տրիոլետում 8-րդ և 2֊րդ տողերը պետք է նույնը լինեն և երկրորդ` Տերյանը գիտեր «կանչել» և «ձայնել»» բառերի տարբերությունները (կարելի է կանչել նաև ուրիշի միջոցով, նամակով և այլն)։
«Դու հնչիր — քո սրտի գարունն է» (էջ 45)
Առաջին անդամ տպագրվել է «Նորք»-ի 1֊ին գրքում (1322, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 111) «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ:
Գրված է տրիոլետի ձևով։
40 Օ՜, կըգան օրեր ավելի տրտում» (էջ 46)
Առաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր—դեկտեմբեր, էջ 109) «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ: Տերյանի արխիվում պահվում է մաքուր ինքնագիրը և մեքենագրված մի օրինակ: Վերջինիս տակ ձեռագրով (հավանորեն Մակինցյանի) գրված է. «Մոսկվա, Սոկոլնիկի, սանատորիյ, 1919, հունիս»: «Վահան Տերյանի մահն ու մահերգը» հոդվածում Մակինցյանը գրում է. «1919 թվի ամառը մի քանի ընկերների ճնշման ներքո նա (Տերյանը — Վ. Պ.) մտնում է Սոկոլնիկի գտնվող մի բուժարան» («Նորք», 1-ին գիրք, 1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 99):
«Երկերի ժողովածու» ֊ի 3-րգ հատորի ծանոթագրություններում ասված է. «Այս ոտանավորը գրված է Մոսկվայի արվարձաններից մեկրւմ` Սոկոլնիկի