48 «Ոչ ծաղրածու զվարճաաբեր, ոչ խոսքերի վարժ վարպետ» (էջ 54)
Առաջին անգամ տպագրվել է Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 57)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է 1919 թ. (էջ 353):
49 «Թեթև էր արվեստն իմ՝ խնդում» (էջ 55)
Առաջին անգամ տպագրվել է Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 58)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է 1919 թ. (էջ 353)։
Ե. Չարենցը մի դիստիքոսում «բանավիճում է» Տերյանի «Թեթև էր արվեստն իմ՝ խնդում» մտքի դեմ.
Երգդ թեթև էր,— ասում ես,— և կյանքդ միայն դժվարին էր.
Բայց — հավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր արվեստդ՝ խնդրում»։—
50 «Երանի նրան, ով հայրենական» «էջ 56»
Առաջին անգամ տպագրվել է Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 40)։ Սկսած այդ ժամանակվանից, ավելի քան 35 տարի, սխալով է տպագրվել բանաստեղծության 3—րդ տողը (Ում չեն սարսեցնում հողմերը դաժան)։ «Հողմերը» դարձրել են «հուրերը», «գուժկան»—ը՝ «դաժան» (Ում չեն սարսեցնում հուրերը դաժան)։ Գրականագետ Ա. Ինճիկյանը առաջինը նկատեց, որ «հուրեր»—ի փոխարեն պետք է լինի «հողմերը» («Գրական թերթ», 1956, № 39, 24 հոկտեմբերի)։ Մնում էր «գուժկան»—ի հարցը։
Տերյանագետներին ինքնագրից բացի կարող էր հուշել նաև «Իջնում է գիշերն անգութ ու մթին» բանաստեղծության «գուժկան»—ը (Թող գուժկան գիշերն ահասաստ դավե)։
Բանաստեղծության տակ գրված է «912 աշուն». կարծում ենք դրանից հետո կարիք չկար պնդել, թե գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» («Երկերի ժողովածու», 4—րդ հատոր, էջ 352)։ Այսինքն նշել չորս տարի։
Գրության ժամանակի մասին խոսել է նաև Չարենցը.
«…Երանի նրան, ով հայրենական տուն ունի հիմա…»
Այսպես էր ասել Վ. Տերյանը—Օրենբուրգում—
«Ով խաղաղ սրտով մտնում է շիրիմ
Հազա՜ր, բյո՜ւր անգամ երանի նրան…»։
(«Երկերի ժողովածու, 6—րդ հատոր, էջ 386)։
51 «Ին՞չ ունեմ ես» (էջ 57)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 38)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» («Երկերի ժողովածու», 4—րդ հատոր, էջ 352)։ Ինքնագրի տակ գրված է «Վահան Տերյան»։