Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու» ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 36, 37, 39): Ծանոթագրություններում ասված է. գրված են «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352):

73 «Դուրս եմ գալիս ես, լուռ թափառում» (էջ 80)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 29): Ծանոթագրություններով ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։

5֊րգ տողում (Մեղմ կրակներն իմ` մութ աշխարհում…) տասնամյակներ շարունակ թույլ է տրվել սխալ «իմ»-ը դարձել է «են»։

74 «Փողոցներն ահա դադար են առնում» (էջ 81)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4֊րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 30): Ծանոթագրություններում ասված է. դրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։

«Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորում բանաստեղծության 13-րդ տողի (Ստվերի նման դալկադեմ մի կին) «դալկադեմ» բառը տպագրվել է «դալկացած»։ Սխալը անցել է մյուս հրատարակությունները։

75 «Իմ նոգին որպես թափառիկ մի շուն» (էջ 82)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 278 —279): Բերելով «Պետերբուրգ» սոնետի նախագիծը, «որ պահպանվել է Տերյանի նամակներից մեկում», Մակինցյանը ավելացնում է. «Նույն այդ նամակում կա մի այլ կտոր, որ նույնպես Պետերբուրգն է ներշնչել» (էջ 278): Գրելու ժամանակի մասին Մակինցյանը հաղորդում է. «Այս ոտանավորը գրված է «Թափառիկ շուն» անունով Պետերբուրգի գետնահարկ կաբառեի մեջ» (էջ 279), այսինքն գրել է Պետերբուրգի ուսանողական շրջանում` 1913—16 թվականներին։ Սակայն հնարավոր չէ պարզել, թե որ նամակում է եղել այս բանաստեղծությունը։ Թվում է այժմ պոետի արխիվում պահվող ինքնագիրը (գործ № 55) այդ նամակում եղած տարբերակը չէ, որովհետև շատ են այլընթեռնումները։ «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ ասված է. «Տերյանի ձեռագրի հիման վրա 4-րդ տողի «Անհոգ» բառը փոխարինված է «Ու որբ» բառով» (էջ 726: Ընդգծումները ծանոթագրողինն են — Վ. Պ.)։ Նախ` չորրորդ տողում ոչ թե «անհոդ» է, այլ «անօգ»։ Երկրորդ` այդ դեպքում ինչո՞ւ, 3-րդ տողի «մոլորված»-ը չի փոխարինված «մոլորուն»֊ով, 8֊րդ տողի «պարզի»-ն` «նետե»-ով։ Մենք կարծում ենք 3-րդ հատորի տեքստը ավելի ուշ շրջանի է և պահում ենք այն:

76 «Անձրև է կրկին և խցիկն իմ խեղճ» (էջ 83)

Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր֊նոյեմբեր»֊ում (էջ 137) և ծանոթագրվել (բերված է № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ):