Տերյանի արխիվում պահվում է այս բանաստեղծության մի այլ ինքնագիր, որը մեր կարծիքով սևագիր է, կամ, համենայն դեպս, ավելի նախնական ինքնագիր, քան նամակի հետ ուղարկվածը։ «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի և ապա նաև մյուս շատ հրատարակությունների մեջ դրված է այդ սևագիրը: Պայմանականորեն սա կոչենք 1-ին ձեռագիր, իսկ նամակում եղածը` 2-րդ (ընդ որում՝ 1֊ին ձեռագրի վրա արված շատ ուղղումներ արտագրվել ու մաքրվել են 2-րդում)։
1-ին ձեռագրի 3-րդ տող.
Եվ այս անձայն աշխարհում սիրտըս կուրացած
2֊րդ ձեռագրում «անձայն աշխարհը», որ որոշակի ու հստակ չէ: Տերյանը դարձրել է «մեռած մարգոց մեջ»— նկատի ունենալով (ինչպես նամակներում է ասում) չոր ու ցամաք, կյանքից ու նրա հրապույրներից հեռու և միայն գիտությամբ զբաղվող մարդկանց աշխարհը։
1֊ին ձեռագրի 5֊րդ տող.
Արեգակն ինձ չայցելեց խուցիս մեջ մթին
Չհավանելով տողը, այն դարձրել է. «Ես արևը չըտեսա խուցիս մեջ մթին»։ Ուղղումը տեղին է — արևը այցելել է, սակայն ինքը, «մթին գրքերով» տարված, չի տեսել:
1-ին ձեռագրի 8-րդ տող.
Եկա՜ր անուշ որպես երգ պայծառ մայիսյան…
Բանաստեղծն զգացել է, որ «անուշ»- այն չէ, որ «պայծառ մայիսյան երգը» ավելի ուժեղ է և «անուշ»-ից շատ անուշ է, ուստի «անուշ»-ը ջնջել է (մինչև այդ եղել է նաև` «եվ դու եկար») ու գրել «եկար» կրկնվող, բայց ուժեղացնող բառը.
Եկա՜ր, եկա՜ր, որպես երգ պայծառ մայիսյան…
1-ին ձեռագրի 9-րդ տող.
Սիրտըս հոգնել է անվերջ այս գրքերից հին ու նոր
2.րդ ձեռագրում «հոգնել»֊ը երանգավորված է.
Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր (այդ ուղղումը արված է նաև- 1-ին ձեռագրի վրա):
«Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում թույլ է տված երկու սխալ, ա) 4֊րդ տողը (Չըզգաց, որ թաց են արդեն վարդերը բոլոր…) տպագրված է «արդեն» բառի բացթողումով, իսկ տողում (Քան գիտուններն այս խոժոռ, գրքերն այս մթին) «գիտուններն» բառը դարձել է «գիտությունն»։ Այս վրիպակները անցնելու են մյուս հրատարակությունները:
«Այնպես պարզ ու խնդագին, օ՜ խնդություն իմ սրտի» (էջ 104)
Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Աևագրություններ» բաժնում (էջ 53)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։
Թվում է պոետը դիմում է կնոջը' Սուսաննային։