|
Այդ տարբերակում կան նշումներ.
15 «ձեռքըս շոյել» բառերի վերևը մատիտով գրված է. «քնքույշ նայել»։
18 Ես խենթ մի պոետ խորթ բոլորին. հետո տողը լրիվ ջնջել է։
«Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի ծանոթագրություններում ասված է. «Որքա՜ն փոխված եք… Պճնըված ճոխ» բանաստեղծությունը դրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։
«Որքա՜ն փոխված եք…»-ի ինքնագրում ընդգծված է 6-րդ տողի «այստեղ» (երբ տեսնելով ինձ այստեղ, հանկարծ) բառը։
16-րդ տողի (ճոխ ամբոխին այս, և Ձեզ` միշտ խորթ) «ճոխ»-ի տակ գրված է «Եվ»։ Մի քանի հրատարակություններում վերցված է «Եվ» մենք, երկմտելով հանդերձ, հարմար գտանք պահեք «ճոխ»-ը: 21֊րդ տողը (ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն) նախորդ հրատարակություններում տպագրվել է սխալով.
Ես էլ հիշում եմ մի փոքրիկ տուն
Մենք պահում ենք այնպես, ինչպես Տերյանն է գրել։
101 Նամակ (էջ 110)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի Սևագրություններ» բաժնում (էջ 47)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352):
9֊րդ տողի (Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը) «Ձեզ»-ը նախորդ գրեթե բոլոր հրատարակություններում տպագրված է «Ձեր», որ հակառակ է մյուս տողերի իմաստին։
102 «Ափսոս չէ՞, Մարգո այս երեկոն» (էջ 111)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 48)։ «Հայրենիք» ամսագրի գրախոսը «Երկերի