Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էլ մի լինիր խստասիրտ «նոքա»:
«Ամուրի» համար խոչընդոտ չըկա
Եվ նա կըգտնի ճանապարհ, Արշամ,—
Իմաստուն եղիր՝ մի լինիր «նոքա»
Եվ մի հալածիր երգչիս անարժան…


1916 3|1 Ս. Պետրոսի քաղաք

Ի Ցրտաստան

«Ափսոս չէ՞…»–ի 4–րդ տողի «կարդում ես»–ը (Նստած կարդում ես «Սատիրիկոն»– այսինքն Մարգոն է կարդում — Վ․ Պ․) «Երկերի ժողովածու»–ի 4–րդ հատորում տպված է «կարդում ենք», 7–րդ տողի «այս»–ը (Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»)՝ «այն», իսկ 8–րդ տողի «իբրև»–ը (Մեզ մոտ թողել են իբրև վկա)՝ «որպես»։

103 «Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ» (էջ 112)

Առաջին անգամ տպագրվել է «Երկեր ժողովածու»–ի 4–րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 43)։ Ծանոթագրություններում ասված է․ գրված է «Պետերբուրգում 1913 –16 թվականներին» (էջ 352)։ Այս բանաստեղծությունը ուղարկված է Նվ․ Թումանյանին 1914 թ․ հունիսի նամակի հետ։ ուրեմն գրված է 1914 թ․ հունիսին կամ մինչև այդ, բայց ոչ 1915 կամ 1916 թվականներին։

Նամակի մեջ բերելով բանաստեղծությունը, Տերյանը գրել է.

«Չկարծեք… որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»–ներով զարդարելու։ Քավ լիցի։ Այս էքսպրոնտը վաղուց էր «լեզվիս վրա» էր, ինչպես ասում են, և դուրս թռավ: Այս «պոեզ»–իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք։ Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն «համաձայնի» փոխվել)»։

Տերյանը հետո անդրադարձել է այս էքսպրոմտին, բայց այն չի «համաձայնել» շատ փոխվել՝ կատարվել են մասնակի շտկումներ (այդ շտկված ձեռագրերն էլ տպագրված է բոլոր հրատարակություններում)։

6–րդ տողի (Եվ համբույրներըս տարփոտ գգվանքում) «համբերությունըս» բառը շատ հրատարակություններում տպագրված է «համբույրներըդ», թեև Տերյանը «դ»–ն վերցրել է փակագծերի մեջ և վերևը գրել «ս»։

8–րդ տողի (Եվ ալեկոծվում հոգիս քո հոգում․․․) «ալեկոծվում» բառը ևս տպագրվել է վրիպակով («ալեկոծում»)։

Ձեռագրում 14–րդ տողի վերևը գրված է մի տող և վերցված փակագծերի մեջ (Մի սուրբ հրահրում դյութական մի հուշ)։

Նամակի հետ ուղարկված ինքնագրում․

8 Մի բոցով այրվում հոգիս քո հոգում…

12 Որպես առօրյա ծանոթներ երկու…

13 Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ

14 Մի տխուր նվագ, լուսեղեն մի հուշ