Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«1917—1919» թվականներին գրված։ Մեր` «Գրականության ուժն ու հմայքը գրքում (1963) խոսելով «Վերադարձ շարքին (տպագրված 1910-ին) նախորդող շրջանի մասին, գրել ենք. «Մեզ համար կասկած չհարուցող փաստ է։ Որ այդ շրջանում… են գրված (Վերածնությունս և «Արթնացում» բանաստեղծությունները» (էջ 287): Շուտով մեր ուշադրությունը գրավեց Տերյանի` 0. Օհանջանյանին գրած 1907 թ. օգոստոսի 29-ի նամակի մեջ բերված մի տողը` հոգիս զարթնել է նոր կյանքի համար (Վերածնության 5-րդ տողն է` Զարթնել է հոգիս նոր կյանքի համար): Այժմ հաստատ է, որ «Վերածնություն»-ը գրված է մինչև 1907-ի օգոստոսի 29֊ը։ Միայն գրված բանաստեղծությունից Տերյանը կարող էր ամբողջ տող բերել ռուսերեն նամակում և առնել չակերտների մեջ` ակնարկելով, որ ուրիշ տեղից է (իր բանաստեղծությունից)։


131 Արթնացում (էջ 140)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար Ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 439)։

132 Բանվորական երգ (էջ 141)

Առաջին անգամ տպագրվել է «Ստալինյան ուղի», 1940, № 42 (13 սեմպտեմբերին) (ՎԱՍՀ. Բոգդանովկա ) Տերյանի «Անտիպ բանաստեղծություններից» խորագրի տակ։ Ապա նույն թվականին «Բանաստեղծությունների լիակատար ժողովածուս֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 437)։

133, 134 Նմանություն (Իմ մանկության անապատներից) (էջ 142), Նոկտյուրն (էջ 143)

Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 444, 411)։

135 «Դեռ իմ մոտ են քո նամակն ու պատկերը հին» (էջ 144)

Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի Անտիպ էջեր» բաժնում (էջ 443)։

Բնաբանը Կ. Բայլմոնտի «Любовь и тени любви» շարքի «Поздно» բանաստեղծության սկզբի երկու տողն է։ Նախորդ բոլոր հրատարակություններում բաց է թողնված երկրորդ տողի «Далекие-» բառը չի պահպանված թարգմանության ձեռագիրը և անհնար է ասել, թե ինչպես է առաջացել այս բացթողումը (ձեռագրում չկա, թե դուրս է մնացել առաջին հրատարակության ժամանակ)։

136 Ցոլակին (էջ 145)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու» ֊ի «Անտիպ էջեր» բաժնում (452— 453)։

137 «Որքան բոցեր, վարգեր վառման» (էջ 146)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1935, № 1 (10 հունվարի) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ: Ծանոթագրության մեջ ասված