Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելի ուշ, իբրև Տերյանին «պատիվ բերող«» փաստ, առանց հիմքերի հայտարարվեց, թե նա թարգմանել է «Կոմունիստական մանիֆեստ»-ը («Սովետական մանկավարժ», 1961, № 3):

Տերյանը ռուսերենից հայերեն է թարգմանել նաև քաղաքական - գիտական երկեր: Նրան է պատկանում Վ. Լենինի «Կարլ Մարքս» և «Պետություն և հեղափոխություն» աշխատությունների առաջին թարգմանության պատիվը։ Այդ թարգմանությունները ըստ արժանվույն շատ բարձր են գնահատվել։

Կատարելապես տիրապետելով ռուսերեն լեզվին և ցանկանալով հայ գրականության անմեո արժեքները ի տես հանել բազմամիլիոն ընթերցողներին, Տերյանը ռուսերեն է թարգմանել Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն (խմբագրել է Մ. Գորկին), «Կտակ»-ը, «Սասունցի Դավիթ» էպոսից մի մեծ հատված, «Կայծեր» վեպի առաջին հատորը և Շիրվանզադեի (Ցավագարը»*։ 1916 թվականի «Մշակ»-ում հաղորդվեց, թե «Բանաստեղծ Վահան Տերյանը ռուսերենի է թարգանում Շիրվանզադեի «Քաոս» մեծ վեպը, որը նախ տպագրվելու է Մ. Գորկիի ամսագրում` «Ленопись» մեջ, ապա հրատարակվելու է առանձին գրքով» ( № 34, 10 մարտի)։ Փաստերը ցույց են տալիս, որ Տերյանը չի կարողացել ժամանակ գտնել իր բարձր գնահատականին արժանացած ու պաշտպանությունը վայելած գրողի գլուխգործոցը թարգմանելու։ Պատերազմ, պետական- քաղաքական բուռն գործունեություն` ոչ միայն այդ, այլև այդ շրջանի շատ ուրիշ հղացումներ մնացին անկատար։ Թյուրիմացության հետևանք են երբեմն֊երբեմն մամուլում պատահող պնդումները, թե Տերյանը թարգմանել է «Քաոս»-ը։

Տերյանի թարգմանությունները տպագրվել են նրա երկերի ժողովածուներում և մամուլում: Նախորդ ժողովածուների համեմատությամբ թարգմանությունները ամենից լրիվ ներկայացված են «Երնքհատորյակ»-ում: Այդտեղ մեկտեղված են տարբեր ժողովածուներում և մամուլում հրատարակված թարգմանությունները, ինչպես և առաջին անգամ ընթերցողին են ներկայացված Բոդլերի, Սաֆոյի և Վ. Իվանովի բանաստեղծությունների թարգմանությունները (առաջինը հայտնաբերել Ա. Կարինյանը, երկրորդը` Ռ. Զարյանը, իսկ երրորդը տպագրության ենք պատրաստել մենք)։

«Թարգմանություններ» բաժնում դնում ենք այն երկերը, որ Տերյանը համարել է ավարտված և ներկայացրել է տպագրության (բացառությամբ «Ընձենավոր»-ի նախերգանքի)։ «Թարգմանական փորձեր»-ի (Տերյանի արտահայտությունն է) մեջ դնում ենք այն գործերը, որ պոետը ավարտված չի համարել և չի տվե տպագրության:

Բոլոր թարգմանությունները ձեռագրերի (եթե պահպանված են) և տարբեր հրատարակությունների մանրակրկիտ համեմատությամբ ճշտված են:

  • Ռուսերեն ժողովածուների համար Տերյանը կատարել է նաև բագմաթիվ տողացի թարգմանություններ (Ալիշանի «Հրազդան»-ը , Սիամանթոյի «Արցունքներ»»֊ ը, «Հայրենի աղբյուր»-ը, «Ափ մը մոխիր հայրենի տուն»-ը, Վարուժանի «Կարոտի նամակ»-ը, «Հայկակներուն որրան»֊ը և այլն: