39
Դու հնչիր — քո սրտի գարունն է, Իսկ իմում վերջինն է հիվանդոտ, Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ, Դու հնչիր — քո սրտի գարունն է: 0 երգիր, քո հոգին վառվում է, Իսկ իմում մահացում է տենդոտ, Դու հնչիր — քո սրտի գարունն է, Իսկ իմում վերջինն է, հիվանդո՜տ…