Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

81

Ջերմ կարոտով սպասում եմ անհամբեր,
Որ մեկը իմ փակ դռները կըբանա․
—Ո՞վ պիտի գա, գուցե գունատ ստվեր
Լուռ ներս սողա ու նորից լուռ չքանա…
Ես մնում եմ ջերմ կարոտով, որ ահա՛,
Մեկը անուշ կըհեկեկա իմ կրծքին․
—Ո՞վ պիտի գա, գուցե հովը մեղմ հևա
Ու քարանա իմ գերեզման տան կողքին…
Մի՞թե չկա ոչ մի հոգի հարազատ,
Մի՞թե չկա ոչ մի մոլոր ուրվական,
Որ ամոքեր քարացումը իմ գունատ,
Որ ինձ հաներ այս կոշմարից մոգական…