Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուտքը սպասածից պակաս է հաշվվում (մոտ 2000 ռ.), դա պետք է վերագրել հայ «ազգայինների» կաթողիկոսասիրական զգացմունքներին, որ ստիպել էին բոյկոտի ենթարկել երեկույթը։

Անցյալ կիրակի հոգեհանգիստ կատարվեց Պերճ Պռոշյանի համար։ Կիկնվեց այն ներկայացումը, որ կարելի էր վերնագրել — «Միշտ կրկնվող տեսարաններ հայ կյանքից» կամ perpetuum mobile։

Իրավ որ, ոչ մի ներկայացում այնպիսի մեծ հաջողություն չէ գտել հայ հասարակության լայն խավերում, ինչպես «Հայ գործիչների թաղման ու հոգեհանգիստների արձագանքը գավառներում» կոմեդիան, կամ եթե կուզեք, տրագի֊կոմեդիան։