Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեյերհոլդը նկատում է, որ թատերական նոր ձևերի որոնումները իրանց արտահայտությունը, իրանց սկզբնական հաստատումը գտել են ընտանեկան, ինտիմ «Ստուդիա» թատրոնում, ուր սկսել են աշխատել ներկա «Գեղարվեստական թատրոնի» գլխավոր ուժերը:

«Ստուդիա» թատրոնի գործունեությունը ջերմ ողջունել է իր ժամանակին հայտնի բանաստեղծ ու տաղանդավոր արվեստագետ Վալերի Բրյուսովը, որը իդեական եռանդուն աջակցություն էր ցույց տալիս այն ժամանակ դեռ անհայտ, իսկ այժմ գրեթե համաշխարհային հռչակ վայելող դերասաններին։ Սակայն, նկատում է ռեֆերենտը, «Գեղարվեստական թատրոնը» ապագայում երկու կերպարանք ստացավ, երկու տարբեր ուղղություն ընդունեց, որոնցից ոչ մեկի մեջ չկարողացավ վերջնականապես հետևողական լինել կամ ավելի շուտ թեմական սիմվոլիզմը զոհաբերեց նատուրալիզմին:

Այդ թատրոնում զուգահեռաբար ներկայացվում էին Լև Տոլստոյի, Ալ. Տոլստոյի, Շեքսպիրի դրամատիկական գրվածքները և Չեխովի, Մետերլինգի ու Համսունի գործերը։

«Գեղարվեստական թատրոնը» տարվեց նատուրալիզմով և անընդունակ հանդիսացավ ձևակերպելու Չեխովի, Մետերլինգի և Համսունի, մանավանդ վերջինների նրբությունները։

Մեյերհոլդը նովատորի կրքոտությամբ հարձակվում է «Գեղարվեստական թատրոնի» նատուրալիզմի վրա, պատկերազարդելով իր խոսքերը սրամիտ համեմատություններով ու նկատումներով։

Սակայն որոնք են այն հիմնական պրինցիպները, որոնցով պետք է տարբերվի նոր բեմը հնից:

Այդ հարցին Մեյհոլդը պատասխանում է այսպես։

Թատրոնը պետք է լինի «պայմանական»։

Բեմը, պետք է լինի «անշարժ», ինչպես նկատում է Մորիս Մետերլինգը։

Ոչ մի որոշակի գիծ, աչք ծակող ժեստ, հիստերիկական լաց, բարձրաձայն ճիչ։

Էպիկական հանգստություն։ «Խոսքերը պետք է արտասանվեն անհույզ, որպես ջրի կաթիլներն են ընկնում անհատակ անդունդի խորքը»:

Պետք է հանդիսականին ստիպել երևակայելու, — այդպիսով