Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11. ՊԱՏԱՍԽԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՆՈՂԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն լրագիրների միջողով հայտնում էր, որ «նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ», նա «խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հողվածները բյուրոյին՜ զետեղելու համար ռուս մամուլի օրգաններում»:

Այս առիթով ես գրեցի «Մշակ»-ում այն մարդկանց մասին, որոնք, վերջերս նույն միանգամայն գովելի նպատակն ունենալով, այնուամենայնիվ «արջի ծառայություն» են մատուցանում մեր հայրենիքին, որովհետև մեծ մասամբ դրանք իրանք անծանոթ են Հայաստանի անցյալին ու ներկային: Լավ ճանաչելով ներկայիս հայ ուսանողությանը՝ ես ասել էի, որ վերը հիշած գովելի նպատակին դժբախտաբար չի կարող ծառայել Մոսկվայի ուսանողությունը, քանի որ նա ինքը կարոտ է այդպիսի ծանոթության։

Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, համաձայնելով, որ հայ ուսանողությունը ընդհանուր առմամբ անծանոթ է Հայաստանի անցյալին ու ներկային, սակայն առարկում է, որ նույնը չի կարելի պնդել ուսանողական բյուրոյի անդամն՛երի նկատմաւմբ, «քանի որ նրա (բյուրոյի) կազմի մեջ կան շատ անձինք, որ ունեն հայկական միջնակարգ կրթություն»...

Տարաբախտաբար այս հավաստիացումը բոլորովին չի մխիթարում ինձ և բնավ չի փարատում իմ կասկածը այդ բյուրոյի կարողության նկատմամբ, և այդ տրամաբանությունը, որ բանեցնում է այստեղ ուսանողական բյուրոն, ինձ անընդունելի է թվում։ Ես երբեք բարձր կարծիք չեմ ունեցել «հայկական միջնակարգ