սոցիալիստ է, ժողովուրդը հավատում էր և Կերենսկուն ժողովրրդի բարեկամ համարում, և դրա համար իշխանությունը արյունարբու և բռնավոր թագավորի անկումից հետո մնում էր աղաների և նրանց ծառաների՝ Կերենսկու, Միլյուկովի, Չեռնովի և նմանների ձեռքում։
Դրանք բոլորը իրանց աշխատավոր ժողովրդի բարեկամ էին ձևացնում, որպեսզի ավելի լավ խաբեն աշխատավոր գյուղացիներին ու բանվորներին։ Բայց աշխատավոր ժողովուրդն իսկական ճշմարիտ բարեկամներ էլ ուներ։ Այդ բարեկամները հեղափոխական կոմունիստներն էին, այսինքն բոլշևիկները, որոնք միշտ պատերազմի դեմ էին խոսում ու գրում, որոնք միշտ իշխանների, աղաների դեմ էին կռվում, որոնց թագավորական լկտի իշխանությունը հազարներով կախաղան էր հանում ու սպանում էր, որոնց հազարներով բանտ էր դնում ու Սիբիր աքսորում։ Ահա այդ ժողովրդի իսկական բարեկամները, այդ ճշմարիտ և ոչ թե Չեռնովի, Կերենսկու և դաշնակցականների նման կեղծ ու սուտ սոցիալիստները սկսեցին բացատրել աշխատավոր ժողովրդին, որ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքը պիտի առնե և ոչ թե թողնե Կերենսկու, Պապաջանովի, Միլյոսկովի և նմանների ձեռքում։ ժողովրդի իսկական բարեկամները բոլշևիկներն էին և նրանք ասում էին, որ պետք է իսկույն վերջ դնել թալանիչ ու ավերիչ պատերազմին, պետք է խլել իշխանությունը աղաների և նրանց շահը պաշտպանողների ձեռքից։ Բոլշևիկներն սկսեցին բաց անել ժողովրդի աչքն ու միտքը, և դրա համար ժողովրդի թշնամի Կերենսկին ու նրա ընկերները ամեն կերպ հալածում էին բոլշևիկներին, բոլշևիկների մասին հազար ու մի սուտ ու փուտ լուրեր էին տարածում, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն ու ժողովրդին անվերջ կեղեքեն ու ճնշեն։ Բայց չնայած այդ նենգամիտ խաբեբաների բռնություններին ու հալածանքներին, բոլշևիկների քարոզը բաց արեց ժողովրդի աչքն ու միտքը։ Բոլշևիկների կոմունիստական պարտիան (կուսակցությունը) քանի գնաց ուժեղացավ, որովհետև գյուղացիք ու բանվորները ճանաչեցին իրանց իսկական բարեկամներին և սկսեցին նրանց շարքերը մտնել։ Գյուղացիներն ու բանվորներն սկսեցին կազմակերպվել բոլշևիկների կոմունիստական պարտիայի (կուսակցության) ղեկավարությամբ։ Քանի գնաց աճեց, զորացավ այդ կազմակերպությունը։ Եվ ահա