Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք միշտ քարոզել ենք և այժմ էլ պիտի անդադար քարոզենք, որ հայ աշխատավոր ժողովրդի փրկությունը Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության հզորության մեջ է։ Եվ ով որ դեմ է խորհուրդների իշխանության՝ նա դավաճան է նա ժողովրդի թշնամին է: Եվ ահա մենք, հայ կոմունիստ բոլշևիկներս, կոչ ենք անում ձեզ, հայ գյուղացիներ և հայ բանվորներ՝ միացեք Ռուսաստանի խորհուրդների կարմիր գնդերին, ուժ տվեք նրանց, որովհետև բանվորական և գյուղացիական Ռուսաստանի սոցիալիստական կարմիր գնդերն են, որ պիտի մի գեղեցիկ օր եղբայրական ձեռք մեկնեն տանջված ու կեղեքված մահացու վտանգի մեջ գտնվող հայ գյուղացուն ու բանվորին, միայն Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության կարմիր գնդերն են, որ կարող կլինեն ազատություն ավետել արյունաներկ երկրին: Մտե՛ք ուրեմն մեր գյուղացիական և բանվորական կոմունիստական կուսակցության շարքերը, մտե՛ք մեր կարմիր հեղափոխական գնդերի մեջ, հիշեցեք միշտ և տարածեցեք ամեն տեղ մեր մեծ ուսուցիչ, աշխատավոր ժողովրդի բարեկամ Մարքսի ոսկի խոսքերը՝ Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։