Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանգամից չի կարող ոչնչանալ առանձին-առանձին տնտեսություն ունենալու սովորույթը, որովհետև դրա համար պետք կլինի փող, պետք կլինի հարմարվել տնտեսության նոր ձևերին։ Իհարկե, ոչ մի կուսակցության հնարած ձևերը չեն կարող մտնել կյանքի մեջ, եթե ինքը կարիքը չի ստիպում, որ մարդիկ ընդունեն այդ նոր ձևերը: Կուսակցությունների խորհրդով չէ, որ միլիոնավոր մարդիկ միանում են ու հեղափոխություն անում: Ո՛չ, դա կարիքն է ստիպում անել։ Իսկ տնտեսական ձևերի փոփոխումն ավելի մեծ հեղափոխություն կլինի, քան թե այն հեղափոխությունը, որը Նիկոլային թախտից ցած գլորեց։ Կարիքն է, որ ստիպում է միլիոնավոր մարդկանց փոխել կյանքի սովորական եղանակն ու ձևը։

Եվ տնտեսական անելանելի դրությունն ստիպում է մարդկանց ելնել և մի ընդհանուր գրոհով փշուր-փշուր անել ու խորտակել բոլոր հին պատնեշները, բոլոր հին կարգերն ու նոր կյանք ստեղծել։ Եվ երբ մենք ասում ենք, թե անհրաժեշտ է համայնական տնտեսության անցնել, նրա համար չենք ասում, որ մեր ծրագրում այդպես է գրված, նրա համար չենք ասում, որ կոմունիստ լինելով ուզում ենք, որ դա լինի, այլ նրա համար, որ գիտենք ուրիշ ելք չկա, դա է միակ ելքը։ Մենք դիտել ենք Եվրոպայի կյանքը, մենք գիտենք, որ Եվրոպայում շատ հեղափոխություններ են եղել, որոնք դեմոկրատական հանրապետություններ են հաստատել, մենք գիտենք, որ Ամերիկայում 1865 թ. ճորտատերերը հաղթվեցին և հարյուրավոր միլիոն դեսյատին հող անցով ժողովրդի ձեռքը և, չնայած դրան, ոչ մի տեղ կապիտալիզմը (այսինքն խոշոր փողատիրության իշխանությունը) այնքան ճնշող չէ, որքան այնտեղ։ Եվ այդ դիտողությունն ու մեր կոմունիստական ուսմունքը բերել են մեզ այն եզրակացության, որ առանց հողի համայնական մշակման, գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով ու գյուղատնտեսական բանվոր-գյուղացիների հսկողության տակ, առանց նորագույն մեքենաների գործադրության անհնար է ազատվել տիրող կապիտալիստական կարգերի ճնշող լծից:

Բայց միայն Եվրոպայի օրինակը չէ, ոչ էլ միայն մեր կոմունիստական ուսմունքը, որ ստիպում են մեզ այդպիսի եզրակացության գալու, այլ այն, որ Ռուսաստանում իսկ, մեր կարծիքով, կա այդ կարիքը, հասել է ժամը, որ փոխվի հին տնտեսական ձևը,