Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20. ԱՆՄՈՌԱ՜Ց ԸՆԿԵՐ...

Ստեփան Շահումյա՜ն...

Ընդմիշտ անմոռա՜ց, թանկագի՜ն, նվիրակա՜ն անո՜ւն...

Հերոս նահատակներ, խիզախ ու ըմբոստ առաջնորդներ, անձնուրաց մարտիկներ քիչ չեն եղել կովկասյան պրոլետարիատի շարքերում:

Եվ քիչ չեն այն նվիրական անունները, որ միշտ սիրով ու պարծանքով պիտի լցնեն պրոլետարիատի հոգին... Քիչ չեն այն անունները, որ աստղերի նման լուսավորելու են հերոս դասակարգի փրկարար, բայց դժվար ուղին... Սակայն Ստեփան Շահումյանի անունն ընդմիշտ անզուգական պիտի մնա կովկասյան պրոլետարիատի համար...

Ոչ մի անուն այնպիսի պայծառ ու վառ լուսապսակով չի շրջապատված, ոչ մի անուն այնքան մրրկալի հուզում, այնպիսի այրող կսկիծ, այնքան անսահման քնքշություն ու սեր չի հարուցանելու կովկասյան պրոլետարիատի կրծքում, ինչպես Ստեփան Շահումյանի անունը։

Նա պրոլետարիատի սիրելին էր։

Նա ի՛սկ որ պրոլետարիատի հրաբորբոք, բաբախուն սիրտն էր — Ստեփան Շաումյանը:

Այս նվիրական անունը ամեն ժամ և ամեն վայրկյան կենդանի ու բորբոք պիտի պահի Կովկասի և Հայաստանի պրոլետարի ստի սրտում աճող զայրույթն ու ըմբոստացումը։

Այս կարմիր անունը նվիրական, արնագույն դրոշի նման կրկին ու կրկին իր շուրջը պիտի համախմբի մեր աճող, հաղթական շարքերը։