չեմ վերցրել, որովհետև փողը պակաս է` երևի շուտով կվերցնեմ։ Այսօր գնում եմ Մելքոն Իվանիչի² մոտ։ Նրա հասցեն` Московско-Ярославскойн ж. д., фабрика Ксворковых, Мелкону Карамяну. Նա էլ քո հասցեն էր խնդրել երևի նամակ գրած կլինի։ Գուցե Առուշանյանների³ մոտ գնամ այսօր։
5. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա նամակդ և «Արնագին»֊ը՝։ Այս րոպեիս չեմ կարող ուղարկել, բայց մոտ օրերս կուղարկեմ։ Տետրակներ նույնպես կուղարկեմ մի քանի ժամանակից հետո։ Գրել էիր, որ ծաղիկներ և բալ կուղարկես, ի՞նչ եղավ։ Եթե ուղարկես, գրիր ինչքան ես ծախսել, ես կաշխատեմ ուղարկել։ Գիրք նույնպես կուղարկեմ։ Ես առողջ եմ։ Տնեցիք լավ են։ Գրի՜ր։
6. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Արութիկ
Վաղուց է քեզնից նամակ չեմ ստացել։ Ի՞նչ է պատահել։ Ուզում էի գրքեր ուղարկել, բայց Ներսեսը գրել է, որ չարժե, որովհետև կարող ես Արամին գրել և նա քեզ կուղարկե, երբ Թիֆլիս լինի, посылка-ով մի քանի տասնյակ գիրք։ Ես առողջ եմ։ Ղազարը Խարկով է։ Տնեցիք լավ են։ Գրիր ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում։ Ծաղիկները ի՞նչ եղան։ Քսան օրից հետո կգնանք Մոսկվա, և դասերը կսկսվեն։