50. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ
Թանկագին Օնիկ*
Արդեն երեք շաբաթ է ինչ Բաքվում եմ և քեզնից ոչ մի նամակ. դա վերջապես սկսում է ինձ կատաղեցնել։ Ես գրել եմ քեզ և Կոլյային Մոսկվա և մինչև հիմա պատասխան չեմ ստացել ո՛չ նրանից, ոչ քեզնից։ Դա ինձ չափազանց զարմացնում է։ Ես այստեղ էլ հիվանդացա և հիմա հավանաբար գյուղ կգնամ։ Ֆիզիկապես հյուծվել եմ անկարելիության աստիճան, հոգեպես առույգ եմ ինչպես երբեք և սույն պահից համարում եմ իմ կյանքում նոր դարաշրջանի սկիզբը Մանրամասն դրել չեմ կարող: Գյուղում կպարապեմ և կբուժվեմ։ Ես դեզինտերիա ունեմ, և բժիշկը (Աթաբեկյան) խորհուրդ է տալիս լրջորեն բուժվել։ Ինձ շատ է վրդովում այն, որ ստիպված եմ մեկնել։ Չե՞ս կարող մեր գյուղ գալ։ Դա շատ լավ կլիներ։
Ինչպե՞ս է մայրիկդ։ Նա հրաշալի կին է, ինձ դուր է գալիս։ Նրան հայտնիր սրտագին բարևս և շնորհավորանքս։ Այստեղ էին Տ. Մխիթարովը1 և Պ. Իսրայելովը2, որոնք հաղորդեցին, որ դու բարեհաջող ավարտել ես դասընթացը։ Դա ինձ շատ և շատ է ուրախացնում, դու հիմա ազատ մարդ ես, իսկ դա շատ կարևոր է։ Ինձ սարսափելի ձանձրացրել են հիմար աղջիկները, և քանի որ դու ասում էիր, թե քո քույրիկը խելացի է, ապա հեռակա սիրահարվել եմ նրան և շատ հաճախ երազում եմ նրա մասին և մտածում. «մի՞թե կարելի է գտնել իրոք խելացի ու լավ աղջիկ»։ Ուստի և բարևիր նրան, բայց մի ասա, թե սիրահարվել եմ նրան, ասենք, ինչպես կուզես3:
Մի անգամ ևս բարևիր մայրիկիդ։ Ասա նրան, որ ինձ նվիրած վերնաշապիկը դեռ չի կարած, այլ այնպես մնում է։
Ուրեմն գրիր գյուղ Ներսեսի անունով։
Քո Վանիկ